Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Մթերքներ, որոնք խորհուրդ չի տրվում ուտել ամռանը. 1in.am

Մթերքներ, որոնք խորհուրդ չի տրվում ուտել ամռանը. 1in.am

healthinfo-ն ներկայացնում է մթերքներ, որոնք չարժե շոգ եղանակին ուտել:

Պանիր

Պանիրը աղի մթերք է: Եթե չեք ուզում երեկոյան տառապել այտուցներից, չարժե գաուդա կամ մաասդամ ուտել:

Թթու կաղամբ

Թթու կաղամբը շատ օգտակար է, բայց ամռանը հարմար չէ այն ուտել: 100 գ մթերքը պարունակում է աղի օրական նորմայի 20-30%-ը: Թթու կաղամբ զգուշորեն պետք է օգտագործեն ստամոքսի կամ տասներկումատնյա աղիքի խոց ունեցողները, լեղապարկի քարերի, երիկամային անբավարարության, հիպերտոնիայի, ենթաստամոքսային գեղձի հիվանդությունների, ստամոքսահյութի բարձր թթվայնության դեպքում:

Պատիճավոր լոբի

Պատիճավոր լոբու 100 գրամը պարունակում է աղի օրական նորմայի 15%-ը: Ամռանը ցանկալի չէ այն ուտել:

Եգիպտացորենի փաթիլներ

Ամռանը հարմար չէ եգիպտացորենի փաթիլներ ուտել, քանի որ 100 գրամը պարունակում է աղի օրական նորմայի 20-30%-ը:

Ապխտած միս և երշիկեղեն

Այս մթերքի 100 գրամը պարունակում է աղի օրական նորմայի 5-15%-ը: Ծանր է յուրացվում օրգանիզմի կողմից, առանձնապես օգտակար չէ:

Պահածոյացված թյունոս

Պահածոյացված թյունոսի 100 գրամը պարունակում է աղի օրական նորմայի 20-30%-ը: Կարող են այտուցներ առաջանալ` հատկապես վերջույթներում:

Ցորենի հաց

Ցորենի հացի 100 գրամը պարունակում է աղի օրական նորմայի 10%-ը: Ամռան համար այլ մթերքների հետ դրա օգտագործումը արագ կգերազանցի օրական նորման:

Աղի և մարինացված բանջարեղեն

Աղի կամ մարինացված բանջարեղենի 100 գրամը պարունակում է աղի օրական նորմայի 20-30%-ը: Բացի դրանից՝ եթե մարդը տառապում է լյարդի, աղեստամոքսային տրակտի, երիկամների և սրտանոթային համակարգի հիվանդություններով, ապա ավելի լավ է աղի մթերքից հրաժարվի:

Բազուկ

Բացի շաքարից՝ բազուկը նաև շատ աղ է պարունակում՝` 100 գրամում օրական նորմայի մոտավորապես 10%-ը: Մի կերեք բազուկ, եթե ունեք զարկերակային բարձր ճնշում, շաքարային դիաբետ, միզաքարային հիվանդություն, օստեոպորոզ, ստամոքսի բարձր թթվայնություն:

Ապխտած ձուկ

Ապխտած ձկան 100 գրամը պարունակում է աղի օրական նորմայի 5-15%: Սա ևս ամռանն ուտելու դեպքում արագ կգերազանցի օրական նորման:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. vproizvodstvo.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ